Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 12-ին – Armenia Today

Հայաստանում փետրվարի 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Փետրվարի 12-15-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտերի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ:

Հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև և թաց ձյուն, լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Տեղումները սպասվում են մինչև փետրվարի 14-ը: Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ: Փետրվարի 12-ի առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Երևանում փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի ցերեկը կլինի +3-ից +5-ի սահմաններում: Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը սպասվում է անձրև:

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից +2, Կոտայքի մարզում՝ – 2-ից +2: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -1-ից +2, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +3-ից +6-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +3-ից +6:

Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է- 2-ից +1 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +3-ից +5: Արմավիրում ցերեկը սպասվում է +3-ից +6 աստիճան տաքություն: Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի 0-ից -2, Սյունիքի մարզում՝ 0-ից -3:

Ըստ Yandex-ի՝ Արցախում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8։

Leave a Comment