
Սա նշանակում է մեկ բան՝ ՔՊ-ում տիրող հուսահատությունը բավական խորն է. երբ պետական քարոզչամեքենան, ունենալով վարչական անսահմանափակ ռեսուրսներ և մեդիա կայսրություն, ստիպված է ապավինել երկրորդ սորտի ժամանցային բովանդակություն ստեղծողների օգնությանը, նշանակում է՝ վիճակն իսկապես լուրջ է: Սոցցանցային ծամածռությունների ու պարզունակ հումորի միջոցով փորձ է արվում, փաստորեն, քողարկել այն ողբերգական իրականությունը, որ ստեղծվել է իշխանությունների ուղիղ մեղքով։ Ընդ որում՝ ցինիզմի գագաթնակետն այն է, որ այս ամենը ֆինանսավորվում է հենց այն քաղաքացու գրպանից, ում «գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել». եթե կարող են անիմաստ տեղը մի թափից 3 մլրդ դոլար փոշիացնել մի քանի միլիոն դրամը կարո՞ղ է թեմա լինել։
Բայց ակնհայտ է, որ իշխանությունների մոտ չի ստացվելու հասարակությանը հիմարի տեղ դնել, ընդհակառակը՝ որքան շատ նմանատիպ «լյապեր» թույլ տան, այնքան ավելի է խորանալու հանրային հակակրանքն ու անվստահությունը, քանի որ Ժողովուրդը շատ լավ տարբերում է իրականությունը էժանագին բեմադրությունից, և պետական բյուջեի հաշվին իրականացվող այս տիկտոկյան օպերացիան այսպես թե այնպես ընկալվելու է որպես հերթական ծաղր՝ ուղղված հարկատուներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: