Խնդիրն արդեն լուծված է․ Խալիլ Շիրղոլամին՝ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցերից հետո իրանական կողմի մոտ առաջացած դժգոհությունների մասին



Tert.am-ը գրում է․


Խնդիրն արդեն լուծված է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ խոսելով Երևանում Իրանի դեսպանատան դիմաց մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ցույցերից հետո իրանական կողմի մոտ առաջացած դժգոհությունների մասին:



Իրանում տեղի ունեցող ցույցերին զուգահեռ Երևանում անցկացված բողոքի ակցիաները դժգոհություն էին առաջացրել իրանական կողմի մոտ: Դեսպանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դրանց ընթացքում վիրավորանքներ են հնչում երկրի իշխանությունների հասցեին և Թեհրանի մոտ տպավորություն է, թե  Հայաստանը դառնում է հակաիրանական գործողությունների կենտրոն:

Առաջացած դժգոհությունների վերաբերյալ հարցին ի պատասխան այսօր դեսպանը նշել է, որ խնդիրները հիմնականում լուծվել են:


«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այո, մեծ մասամբ այդ խնդիրն արդեն լուծված է։ Լինում են դեպքեր, որ անգամ ընկերների և բարեկամների միջև այսպիսի բա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment