Մադագասկարի վրայով անցնող «Գեզանի» ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 36-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Orange-ը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
Մադագասկարի արևելյան ափի 16 շրջաններում, այդ թվում՝ Ացինանանայում, Անալամանգայում, Անալանզիրոուֆուում և Ալաուտրե-Մանգուրուում, տուժածների ընդհանուր թիվը գերազանցել է 250,000-ը։ Յոթ հազար մարդ տեղահանվել է։ Ավերվել է ավելի քան 17,000 տուն, վնասվել է ևս 36,000-ը, իսկ գրեթե 11,000-ն անցել են ջրի տակ։
Նախկինում հաղորդվել էր 20 զահի մասին։ Ցիկլոնը, որի էպիկենտրոնում քամիները հասնում էին 250 կմ/ժ-ի, ավերել էր արևելյան ափի Տոամասինա քաղաքի ավելի քան 80%-ը:
Ցիկլոնն արդեն դուրս է եկել Մադագասկարից և տեղափոխվել Մոզամբիկի նեղուց։
Ցիկլոնի զոհերի և վնասների հաշվարկը շարունակվում է։