Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն․ Թրամփ – Armenia Today

Վաշինգտոնը պնդում է Թեհրանի հետ բանակցությունների շարունակման վրա՝ միջուկային համաձայնագրի հնարավորությունը գնահատելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

«Մենք որևէ կոնկրետ արդյունքի չհասանք, բացի այն, որ ես պնդեցի, որ Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն՝ որոշելու համար, թե արդյոք համաձայնագիրը հնարավոր է», – գրել է ԱՄՆ վարչապետը Truth Social-ում։

Թրամփի խոսքով՝ նախընտրելի կլինի, եթե համաձայնագիրը հնարավոր լինի կնքել, հակառակ դեպքում «մենք պետք է տեսնենք, թե ինչ արդյունք կլինի»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 6-ին բանակցություններ էին կայացել Օմանում, կողմերը պայմանավորվել էին շարունակել բանակցային գործընթացը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը պնդել էր լայն օրակարգ, որը, մասնավորապես, ներառում էր իրանական հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իրանը, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել քննարկել միայն իրանական միջուկային նախագիծը։

Leave a Comment