Թրամփ-Նեթանյահու հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ

Թրամփ-Նեթանյահու հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ

Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, որը տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների ավարտի մասին հայտնել է Դոնալդ Թրամփը՝ դրանք անվանելով «շատ լավ»։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացառությամբ իր հաստատակամ պահանջի՝ շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի կնքումը։

«Որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացի նրանից, որ ես պնդեցի շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ հասկանալու համար, հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի կնքումը։ Եթե դա հաջողվի, ես վարչապետին հասկացրեցի, որ դա կլինի նախընտրելի տարբերակ։ Իսկ եթե ոչ՝ կտեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը։

Նախորդ անգամ Իրանը որոշեց, որ իր համար շահավետ չէ համաձայնություն կնքել, և նրա դեմ իրականացվեց գործողություն․ նրանց համար դա ավարտվեց անհաջողությամբ։ Հուսով եմ՝ այս անգամ նրանք կլինեն ավելի խոհեմ և պատասխանատու։ Բացի այդ, մենք քննարկեցինք Գազայում և տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, արձանագրված զգալի առաջընթացը։ Մերձավոր Արևելքում իսկապես հաստատվել է խաղաղություն»,- գրել է նա։

Leave a Comment