Ալբանիայի «ԱԲ նախարարը» կարող է դատական ​​հայցի պատճառով կորցնել իր կերպարը․ Politico

Ալբանիայի կառավարությունը կարող է կորցնել Դիելլա (ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև») անունով «արհեստական ​​բանականության նախարարի» կերպարի իրավունքները՝ մոդելի կողմից պայմանագրի պայմանները խախտելու համար ներկայացված դատական ​​հայցի պատճառով, հայտնել է Politico-ն։

«Մենք կարծում ենք, որ այս դատական ​​հայցը աբսուրդ է, բայց ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեկընդմիշտ լուծել այս հարցը դատարանում», – թերթին ասել է կառավարության խոսնակ Մանջոլի Հասան։

Դիելլան ստեղծվել է դերասանուհի Անիլա Բիշայի կերպարի և ձայնի միջոցով։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, Բիշան դատական ​​հայց է ներկայացրել կառավարության և նախագծին մասնակցող մասնավոր ընկերության դեմ: Հայցում նա պնդում է, որ կառավարությունը շարունակել է օգտագործել իր արտաքին տվյալները համաձայնեցված ժամկետից և շրջանակից դուրս՝ պատճառելով իրեն զգալի վնաս:

Ալբանիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը որպես պետական ​​գնումների համար պատասխանատու նախարար օգտագործել է արհեստական ​​բանականությամբ աշխատող մոդել: Վարչապետի խոսքով՝ սա անհրաժեշտ էր «100% անկաշառ» համակարգ ստեղծելու համար:

Սակայն Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը չէր հաստատել «արհեստական ​​բանականությամբ աշխատող նախարարին» վարչապետ Էդի Ռամայի կողմից առաջադրված կառավարության մյուս անդամների շարքում: Ավելի ուշ վարչապետը ներկայացրել է Դիելլայի «երեխաներին», որոնք պետք է ծառայեին որպես խորհրդարանի անդամների օգնականներ, ձայնագրեին խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները և տեղեկացնեին օրենսդիրներին բաց թողնված քննարկումների և միջոցառումների մասին:

Leave a Comment