ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադային Tumbler Ridge-ում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Tumbler Ridge-ում տեղի ունեցած կրակոցների մասին։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Մենք համերաշխ ենք Կանադայի ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասվում է հաղորդագրությունում։
