Մխիթար Հայրապետյանը հայտնեց, թե երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, ամենայն հավանականությամբ, կակտիվանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Այս մասին ԱԺ–կառավարության հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հայ–ամերիկյան համագործակցությանը:

Նախարարի խոսքով՝ Երևանում տեղի է ունեցել Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը, որտեղ հրավիրվել են ԱՄՆ-ի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,-ասաց Հայրապետյանը:

Leave a Comment