Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։

Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։

Անդրադարձ է եղել բնապահպանական համագործակցությանը՝ հաշվի առնելով 2025 թվականի սեպտեմբերին ստորագրված կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում փոխգործակցության հուշագիրը, որը նոր գործնական հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների համար։

Քննարկել են նաև Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բարձր հավակնության թիրախների ձևակերպման և ներառական համաժողով կազմակերպելու փորձի փոխանակման ուղղությամբ։

Խոսվել է միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ քննարկումների արդյունքներից։

Անդրադարձել է եղել նաև պլաստիկ աղտոտման դեմ պայքարին՝ ընդգծելով Նորվեգիայի առաջնորդող դերակատարությունը պլաստիկի կրճատման շուրջ բանակցություններում և Հայաստանի հանձնառությունը՝ Կառավարության ծրագրով սահմանված փուլային կրճատման ու արգելման քաղաքականության ներդրման ուղղությամբ։

Նախարարը վստահեցրել է, որ այս սերտ և գործնական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության, կլիմայական և պլաստիկի ճգնաժամերի հասցեագրման, ինչպես նաև ներառական COP17 կազմակերպելու ուղղությամբ։

Leave a Comment