11 Փետրվարի 2026, 18:30
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչված հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովային շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում:
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
««Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը շնորհել Մարինա Օնիկի Մերաբովային՝ Մոսկվա քաղաքի «Կոբզոն» մշակութային հիմնադրամի մեներգչուհուն»,-նշված է հրամանագրում։