Aurora News | ԵՄ-ն կկասեցնի վրացական դիվանագիտական անձնագրերի անվիզա ռեժիմը

Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը։ Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, այս մասին X-ի իր էջում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Նրա տեղեկացմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 25 երկիր, իսկ դեմ՝ 2 երկիր՝ Հունգարիան և Սլովակիան։

Մարտի սկզբից ուժի մեջ մտնող որոշմամբ՝ վրացի դիվանագետները կզրկվեն ԵՄ երկրներ առանց վիզայի մուտք գործելու իրավունքից։

Վրաստանի և ԵՄ-ի միջև անվիզա ռեժիմը գործում է 2017 թվականի մարտից։ Անցյալ տարի ԵՄ ավելի քան 10 երկիր վերացրել է վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար անվիզա ռեժիմը։

Leave a Comment