Անապայում քոլեջի վրա զինված հարձակման հետևանքով երկու վիրավոր կա

11 Փետրվարի, 2026

ՌԴ Անապա քաղաքի տեխնիկական քոլեջի վրա զինված հարձակում է եղել, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, իսկ  անվտանգության աշխատակիցը՝ զոհվել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակվողը՝ տեխնիկական քոլեջի 17-ամյա առաջին կուրսի ուսանող Իլյա Օ.-ն, զինված է եղել TOZ-34ER հրացանով։

Մարզպետի խոսքով՝ անվտանգության աշխատակիցն առաջինն է ընդունել հարվածը, արագ արձագանքել և զանգահարել է իրավապահ մարմիններին՝ կանխելով հարձակվողի մուտքը քոլեջ։

Հարձակվողը ձերբակալվել է։

Leave a Comment