Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վենեսուելան ԱՄՆ-ի ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկում Իսրայել։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Բեռը տեղափոխվում է Bazan Group-ի համար, որը հրեական պետության ամենամեծ նավթավերամշակման գործարանն է։

Գործակալությունը նաև պնդում է, որ վենեսուելական նավթի մեծ մասը վերջին մեկ ամսվա ընթացքում վաճառվել է Հնդկաստանի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների գնորդներին։



Leave a Comment