11 փետրվարի 2026 – 16:00 AMT
PanARMENIAN.Net – Ucom-ի և IDBank-ի միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն ծառայությունների դիմաց վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով։
Կողմերի համար առաջնային է բաժանորդների հարմարավետությունը՝ ապահովելու արագ, անվտանգ և ժամանակակից վճարման հնարավորություններ։