Aurora News | Ինձ դուր չեկավ տոնը. Թրամփը խստացնում է մաքսատուրքերը Շվեյցարիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շվեյցարիայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է 30 տոկոսից մինչև 39 տոկոս՝ երկրի նախագահի «ագրեսիվ տոնի» պատճառով։

Նրա խոսքով՝ 30-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումից հետո Շվեյցարիայի նախագահը զանգահարել է իրեն և պնդել, որ երկիրը փոքր է և չի կարող իրեն թույլ տալ նման տնտեսական ճնշում։

Թրամփը նշել է, որ իրեն դուր չի եկել խոսակցության ձևը, և մաքսային քաղաքականությունը մեղմելու փոխարեն որոշել է ավելի խստացնել այն՝ բարձրացնելով մաքսատուրքերը մինչև 39 տոկոս։

Leave a Comment