Նիկոլը ռուսներին ձեռք է առել



Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր պատկերացումների մասին՝ Նիկոլը հայտարարել է, թե ՀՀ-ն ոչ մի կերպ չի վնասելու ՌԴ շահերը, և որևէ մեկը չի կարողանալու Հայաստանը ներքաշել ՌԴ դեմ գործելու տրամաբանության մեջ, բայց Հայաստանը միշտ գործելու է հանուն սեփական շահերի: Ըստ Նիկոլի՝ չնայած կարող են լինել որոշ «հատումներ», բայց բոլոր դեպքերում Հայաստանը չի կարող գործել սեփական շահի դեմ, քանի որ դա կլինի անտրամաբանական:

Հետաքրքիր է՝ ՌԴ-ում, երբ Նիկոլին լսում են, ի՞նչ ռեակցիա են տալիս, «հա՞» են ասում: Օրինակ՝ հարց չե՞ն տալիս՝ ինչո՞ւ պետք է հավատալ մի մարդու, որի գործունեության ընթացքում եղել են մի շարք իրադարձություններ, որոնք ուղիղ հակառակի մասին են վկայում. Խաչատուրովի հետ կապված սկանդալային պատմությունից՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմը կեսից կանգնեցնելու վերաբերյալ Պուտինի առաջարկության մերժումից՝ Եվրոպայում Արցախը որպես Ադրբեջան հռչակելն ու Իլհամի առաջ անաչ լույս վառելը: Ի դեպ՝ այն մասին, որ Նիկոլը Եվրոպայում Արցախը հռչակել է ՝ Ադրբեջան, Պուտինն իմացել էր մամուլից. ՌԴ նախագահն է այդ մասին ապշած պատմել: Ընդ որում՝ բոլոր այս դեպքերում Նիկոլը գործել է և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ ազգային շահերի դեմ: Հետևաբար՝ հարց՝ ո՞վ է այն տխմարը, որ պետք է նիկոլին այսքանից հետո հավատա ու չփորձի ամեն գնով սրանից ազատվել կամ ո՞վ է այն ապուշը, որին Նիկոլը փորձում է ծաղրել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment