
Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել: «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով… Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը նման գնահատականներ հնչեցնելու»,- հայտարարել էր Արծվիկ Մինասյանը:
Ներկայացրել էինք նաև ԿԿՀ նախագահի խոսքը, ով նշել էր, որ հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբյանի Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման: Մարիամ Գալստյանը նշել էր, որ հարցազրույց տալիս Հակոբ Հակոբյանը թեև հանդես չի եկել ի պաշտոնե և հարցազրուցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար, սակայն անկախ այն հանգամանքից, որ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի ելույթներով և խոսքով հանդես գալը՝ հաշվի առնելով, որ այս մարմինների դեպքում առաջնային նշանակություն ունի քաղաքական իշխանություններից նրանց անկախությունը, տարանջատվածությունը և կառույցի քաղաքական չեզոքությունը:
Քիչ առաջ ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը՝ նշելով հետևյալը. «Ես հակադաշնակցական չեմ, ես դաշնակցության մեջ անուններ գիտեմ, մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները և մեր պետական, հասարակագիտական, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել: Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով»:
Մանրամասները՝ տեսանյութում: