ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը մեկ տարում կրճատվել է 29%-ով

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը մեկ տարում կրճատվել է 29%-ով

11 փետրվարի 2026 – 14:32 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ զգալի անկում է ապրել՝ կրճատվելով 29 տոկոսով՝ կազմելով 21 մլրդ 430.3 մլն դոլար: Տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ըստ տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 8 մլրդ 395.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 36.1 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ներմուծումը նույնպես զգալիորեն նվազել է՝ 23.6 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ 34.9 մլն դոլարի, հայտնում է Արմենպրեսը:

Ներկայացված տվյալները ամփոփվել են ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2026 թվականի հունվարի 16-ին տրամադրված հաշվետվության հիման վրա։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թ․ հունվարի սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է 3.8 % գնաճ։ Կոմիտեի տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5.9 %-ով:

Leave a Comment