11 փետրվարի 2026 – 14:34 AMT
PanARMENIAN.Net – Turkish Airlines ավիաընկերությունը 2024 թվականի մարտի 11-ից սկսելու է գործարկել թռիչքներ Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով։ Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կաճի՝ հասնելով շաբաթական 10 թռիչքի, իսկ հունիսի 15-ից՝ շաբաթական 14 թռիչքի, այսինքն՝ օրական երկու անգամ։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: