Դատարանը վերադարձրել է Մայր Աթոռի դեմ 2 հայցադիմում

Դատարանը վերադարձրել է Մայր Աթոռի դեմ 2 հայցադիմում

11 փետրվարի 2026 – 14:38 AMT

PanARMENIAN.NetՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ կարգալույծ արված 2 հոգևորականի` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում` տեր Թադե), հայցադիմումները վերադարձվել են։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հայցադիմումները վերադարձվել են ներկայացման ընթացակարգային թերությունների պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատական որոշումները կայացրել են համապատասխանաբար դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։ Հայցվորներին տրամադրվել է երեք օրյա ժամկետ՝ թերությունները վերացնելու նպատակով։

Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջել էին անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կայացված կարգալույծի որոշումը և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։

Leave a Comment