Կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը. Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ. «Մեր ձևով» շարժում



Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։  Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:



«Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։


Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։


Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ»,-գրել  է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment