Կիևի համար Ռուսաստանի դեմ անվտանգության երաշխիքներ են ստեղծվում. Լավրով


Միջազգային


Անվտանգության երաշխիքները, որոնց մասին խոսում են եվրոպական երկրները և Ուկրաինան, ստեղծվում են ոչ թե Ռուսաստանի մասնակցությամբ, այլ նրա դեմ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա, երբ նրանք խոսում են անվտանգության երաշխիքների մասին, նկատի ունեն անվտանգության երաշխիքներ ոչ թե Ռուսաստանի մասնակցությամբ, այլ Ռուսաստանի դեմ», – ասել է Լավրովը հարցազրույցում։

«Կիևի ռեժիմը հայտարարում է, որ դե յուրե ոչինչ չի ճանաչի, բայց դե ֆակտո պատրաստ է դադարեցնել, բայց միայն այն պայմանով, որ եվրոպացիները կտրամադրեն իրենց խորհրդարանների կողմից վավերացված անսասան անվտանգության երաշխիքներ և զորքեր կտեղակայեն», – հիշեցրեց նախարարը։


Leave a Comment