Ուկրաինան դեմ չէ նախագահական ընտրությունների անցկացմանը, բայց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մեկնաբանել է Financial Times-ի հրապարակումը։
«Եթե ռուսները ամեն օր մարդկանց են սպանում, ինչպե՞ս կարելի է հայտարարել կամ լրջորեն դիտարկել առաջիկա շաբաթներին ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ոչ ոք դեմ չէ ընտրություններին, բայց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի», – նշել են նախագահական աշխատակազմից։
Այս կապակցությամբ գրասենյակը հիշեցրել է, որ երեկ երեկոյան Խարկովի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել են երեք փոքր երեխաներ՝ իրենց 34-ամյա հոր հետ միասին։
Հիշեցնենք, Financial Times-ի հրապարակման մեջ ասվում էր, որ նախագահ Զելենսկին նախատեսում է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի ամսաթիվը հայտարարել արդեն փետրվարի 24-ին։
