Turkish Airlines ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով

Turkish Airlines ավիաընկերությունը մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը:

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Ըստ հաղորդագրության՝ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Leave a Comment