27-37 տարեկան չծառայածները կկարողանան վերադառնալ ՀՀ՝ նրանք կազատվեն պատասխանատվությունից

27-37 տարեկան չծառայածները կկարողանան վերադառնալ ՀՀ՝ նրանք կազատվեն պատասխանատվությունից

11 փետրվարի 2026 – 12:59 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նախագծի համաձայն՝ 27-37 տարեկան այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել բանակում և բնակվում են արտասահմանում, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ եթե կամավոր վերադառնան Հայաստան և ընտրեն առաջարկվող հինգ տարբերակներից որևէ մեկը, հայտնում է Factor.am-ը:

Նրանք կարող են ընտրել․

  • Ծառայել զինված ուժերում 24 ամիս ժամկետով,
  • Ծառայել 12 ամիս և վճարել պետբյուջե 2.5 մլն դրամ,
  • Ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
  • Ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
  • Զինվորական ծառայության փոխարեն վճարել պետբյուջե 15 մլն դրամ։

Leave a Comment