ԱԺ-ում քննարկվում է պլաստիկ մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքի արգելքը

ԱԺ-ում քննարկվում է պլաստիկ մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքի արգելքը

11 փետրվարի 2026 – 13:11 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովում քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից երկրի տարածքում կարգելվի պլաստիկից ու փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման արտադրանքի վաճառքը կամ առկայությունը։

Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են kառավարության ծրագրով՝ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն. ամրագրված է մեկանգամյա պոլիեթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը:

Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների համար:

Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն՝ առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով:

Leave a Comment