Մայր Աթոռի դեմ ներկայացված հայցերը դատարանում չեն անցել – Նորություններ 11.02.2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ներկայացված երկու հայցադիմումները դատարանը վերադարձրել է հայցվորներին։ Խոսքը կարգալույծ արված հոգևորականներ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դիմումների մասին է։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հայցադիմումները չեն համապատասխանել գործընթացային պահանջներին և վերադարձվել են՝ թերությունների պատճառով։ Հայցվորներին տրվել է ընդամենը երեք օր՝ նշված թերությունները վերացնելու համար։

Հայցերի վերադարձի մասին որոշումները կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։

Կարգալույծ հոգևորականները դատարանում պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումը և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։

 

Leave a Comment