Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ, հայտարարել է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ արդեն 10-ից ավելի ձերբակալված կա:
«Խուզարկություններ, այնուհետև դրանց հետևում են ձերբակալություններ, տանում եմ ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ», – նշել է նա:
Խաչատրյանի խոսքով՝ տրամաբանական չէ ընտրություններից 4-5 ամիս հետո նման որոշման կայացումը: Նրա կարծում է, որ սա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վախերի դրսևորումն է:
«Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ընդդիմադիր միտք արտահայտի, ենթարկվելու է բռնաճնշումների, կալանավորումների», – ասել է Խաչատրյանը:
