Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր ուղղաթիռը ստիպված է եղել շեղվել՝ մահափորձի սպառնալիքի պատճառով։
Նա այդ մասին հայտարարել է կառավարության նիստում, որը հեռարձակվել է նախագահի վարչակազմի YouTube ալիքով։ Պետրոն ասել է, որ չի կարողացել վայրէջք կատարել նախատեսված վայրում՝ ուղղաթիռի վրա կրակ բացելու մտավախությունների պատճառով։ Նա հավելել է, որ ինքնաթիռում եղել են նաև իր երեխաները։
«Ես վայրէջք չեմ կատարել այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, քանի որ մտավախություններ կային, որ ուղղաթիռի վրա կրակ կբացվի», – ասել է պետության ղեկավարը։ Պետրոն նշել է, որ խուսափել է մահից։
«Մենք չորս ժամ թռչեցինք բաց ծովի վրայով և հասանք անսպասելի վայր», – հավելել է նա։