Հայաստանի զգալի մասում փետրվարի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 4-6, երեկոյան՝ 3-5 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է -2-ից 2 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -2-ից 1 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-6 աստիճան։
Արմավիրում սպասվում է 5-7 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից 2 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-ից-3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է -2 աստիճան։
