Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Մայր աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանաներ տ. Արամի՝ Ստեփան Ասատրյանի ու տ. Թադեի՝ Արամայիս Թախմազյանի հայցն ընդդեմ եկեղեցու։
«Պարզ և հստակ չէ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, միևնույն ժամանակ դատարանին ուղղված դատավարական պահանջը, ինչի արդյունքում պարզ չէ նաև՝ սույն գործը պետք է քննվի ընդհանուր հայցային վարույթի, թե հատուկ հայցային վարույթի կարգով:
Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ներկայացված փաստակազմով հնարավոր չէ նաև իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթը»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Նաև տրվել է ժամկետ, որ հայցվորները հայցադիմումում խախտումները վերացնելու և այն նորից ներկայացնելու համար։
