Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Իրականացվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Առաջին թունելի հորատումն ավարտվել է, այժմ կատարվում են բետոնացման աշխատանքներ։ 530մ երկարությամբ երկրորդ թունելի մոտ 90 տոկոսը փորված է։