«Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները ներգրավված են նախընտրական աշխատանքներում. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամբողջությամբ ներգրավված է նախընտրական աշխատանքներում, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը նշել է, որ բոլորը զբաղված են ներկուսակցական ցուցակի ձևավորմամբ և ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների ընտրությամբ։

«Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, և թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ»,- գրել է թերթը։

Թերթի աղբյուրի վստահեցմամբ՝ կուսակցությունում բոլորը հասկանում են, որ իրենց կարիերան կախված է իշխող ուժի հաղթանակից։

Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։

Leave a Comment