Սառը ցնցուղ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության կողմնակիցների համար – Նորություններ 11.02.2026

CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ բոլոր ոգևորվածների համար:

Հոդվածում ասված է, որ

– այս պահին ԱՄՆ-ում գործող որևէ մոդուլային ատոմակայան գոյություն չունի,

– աշխարհում այդ տեխնոլոգիայով աշխատող երեք ատոմակայան կա` մեկը Ռուսաստանում, երկուսը` Չինաստանում,

– առաջին մոդուլային ատոմակայանները ԱՄՆ-ում սպասվում են 2030-ներին,

– փորձագետները զգուշացնում են, որ առայժմ չկա որևէ վերջնական հաջողված տեխնոլոգիա,

– որ դրանք կարող է արտադրեն շատ թանկ էլեկտրաէներգիա,

– որ կարող են լինել ոչ շահավետ:

Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռեևս գոյություն չունեցող և, ըստ ամերիկյան փորձագետների, կասկածելի հեռանկարներ ունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ, մերժելով փորձարկված և աշխատող տարբերակները:

Սա ուղղակի մեր ատոմային էներգետիկայի սահուն փակման ծրագիր է, Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը» մեր ժողովրդին:

Եվ դուք դեռ մտածում եք, որ նա արդեն բոլոր հնարավոր վնասները մեր ազգին հասցրե՞լ է:

Մեկնաբանություններում գտեք ՀԱԿաՔԱՍԹի 2-րդ էպիզոդում ներկայացված Հայաստանի էներգետիկայի ապագայի մեր ծրագրի լինքը:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյան

Leave a Comment