Aurora News | Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Վաղը, այստեղ՝ Սպիտակ տանը, նախագահը երկկողմ հանդիպման կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին», – ասել է նա։

Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Ավելի ուշ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել», – ասել է նա Fox Business-ին տված հարցազրույցում։ «Ես նույնպես կնախընտրեի գործարք», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

«Միացյալ Նահանգները մտադիր է սկսել թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը ցամաքային ճանապարհով»,- ասել է Թրամփը։

«Թմրանյութերի շրջանառությունը զգալիորեն նվազել է։ Նավերին հարվածելով՝ մենք կրճատել ենք թմրանյութերի մաքսանենգությունը։ Հիմա մենք կսկսենք գործողությունները ցամաքային ճանապարհով։ Մենք նախ պետք է գործ ունենայինք նավերի հետ, քանի որ եթե մենք ցամաքային հարվածներ հասցնեինք, նրանք անմիջապես կտեղափոխվեին նավերի մոտ։ Հիմա, երբ նրանք չկան, մենք կսկսենք հարվածներ հասցնել ցամաքային ճանապարհով», – ասել է նա Fox Business-ին։

Leave a Comment