Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է․ Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ, հայտարարել է Փաշինյանը

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու Հայաստանի օրակարգում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


«Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ», – ասել է Փաշինյանը։


Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չենք կռվելու։


«Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն, չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի շահի համար», – նշել է Փաշինյանը։


 


Leave a Comment