NewsArm.live | Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է





Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան։

«Չնք կարող հստակ նշել, թե երբ խաղադաշտ կվերադառնա Իվուն։ Վիրահատությունը կատարվել է»,- Արտիգայի խոսքը փոխանցում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը վերջին հանդիպումն անցկացրել է  նոյեմբերի 8-ին՝ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ  խաղում եւ վնասվածք ստանալուց հետո  փոխարինվել խաղի վերջնամասում։

Ուգոչուկվու Իվուն «Ռուբինում» հանդես է գալիս 2023 թ.-ից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 19 հանդիպում եւ կատարել երեք գոլային փոխանցում։





Leave a Comment