Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ եկեղեցին չի կարող գործել որպես «պետություն՝ պետության մեջ»։

«Ցավոք, մենք տեսել ենք դեպքեր, երբ եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես պետություն՝ պետության ներսում, որոշ առումներով՝ նմանվելով օտարերկրյա պետության։ Եկեղեցին չպետք է ներգրավվի քաղաքականության մեջ։ Ունենք տեղեկություններ, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով, ստվերային միջոցներ են մուտք գործում Հայաստան՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար», – ասել է վարչապետը։

Leave a Comment