Ադրբեջանն ու ԱՄՆ–ն կընդլայնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում։

Ադրբեջանա-ամերիկյան մամուլի գործակալության (APA) հաղորդմամբ՝ սա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայում։

«Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքի դեմ համատեղ պայքարելու իրենց հանձնառությունը, մտադիր են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը։

Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կիբերանվտանգության հնարավորությունները բարելավելու և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment