Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու անձի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, որոնք ենթադրաբար օգնել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հարցում։ Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կայքում տեղադրված տվյալներում:
Տրամադրված տվյալների համաձայն՝ պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Բորիսովի և Լիբանանի մեկ քաղաքացու դեմ։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Լիբանանում, Պանամայում և Թուրքիայում բնակվող չորս անձի, ինչպես նաև երկու բեռնատար նավերի նկատմամբ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված անձինք «աջակցել են «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցներից խուսափելու ծրագրերին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն հույս ունի «մեծացնել ճնշումը Իրանի և նրա լիազորված ուժերի վրա»։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկացի քաղաքացիներին ու ընկերություններին արգելել գործարքներ կնքել ցուցակում ընդգրկվածների հետ։