Փաշինյան․ «Մեր առաջնահերթությունը Հայաստանի շահերն են, ոչ թե Ռուսաստանի դեմ գործելը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում երբևէ չի եղել և չի լինելու Ռուսաստանի շահերին վնաս հասցնելու նպատակ։ Նա ընդգծել է, որ որևէ մեկին չի հաջողվի Հայաստանը ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու մեջ։ «Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես ունեմ շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ Պուտինի և Միշուստինի հետ։

Հաշվի առնելով մեր ռազմավարությունը՝ մենք չենք գործում Ռուսաստանի դեմ, սակայն միշտ պաշտպանում ենք Հայաստանի շահերը։ Թեև որոշ հարցերում կարող են հատումներ լինել, չենք կարող ասել, թե ի հեճուկս Հայաստանի մենք կաշխատենք Ռուսաստանի կամ այլ երկրի շահի համար», – ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է 2020թ.–ի օգոստոսի 8–ին առաջարկած պայմանագրի պահանջները․ «Մենք Ռուսաստանի գործընկերներին ներկայացրել ենք առաջարկ՝ ընդամենը 5 բառով՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անքակտելիություն։ Դրեք այս 5 բառը, և ես ցանկացած պահի կստորագրեմ», – նշել է վարչապետը։

Leave a Comment