Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունը՝ փորձելով ստիպել քաղաքացիներին անցնել պետական վերահսկողության տակ գտնվող հավելվածի․ Դուրով



Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունը՝ փորձելով ստիպել իր քաղաքացիներին անցնել հսկողության և քաղաքական գրաքննության համար նախատեսված պետական վերահսկողության տակ գտնվող հավելվածի։ Այս մասին գրել է Պավել Դուրովը։



«Ութ տարի առաջ Իրանը փորձեց նույն ռազմավարությունը և ձախողվեց։ Իրանը արգելեց Telegram-ը հորինված պատրվակներով՝ փորձելով ստիպել մարդկանց անցնել պետական այլընտրանքի։


Չնայած արգելքին, իրանցիների մեծ մասը դեռևս օգտագործում է Telegram-ը (շրջանցելով գրաքննությունը) և նախընտրում է այն հսկողության ենթակա հավելվածներից։


Քաղաքացիների ազատության սահմանափակումը երբեք ճիշտ լուծում չէ։ Telegram-ը պաշտպանում է խոսքի ազատությունը և գաղտնիությունը՝ չնայած ցանկացած ճնշման», – հայտարարել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment