Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները․ Գալյանը նոր նախագիծ է մշակում



Armlur.am-ը գրում է․


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում ասել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:



Մանրամասնելով նա նշել է, որ ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է:


Ըստ Գալյանի՝ իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի: Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին է, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չկա, քանի-որ նախագիծը ամփոփված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment