Bloomberg. Վենեսուելան վերսկսել է նավթի մատակարարումներն Իսրայելին

Վենեսուելան վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Իսրայել՝ ԱՄՆ ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերի վերցնելուց հետո։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բեռը տեղափոխվում է Bazan Group-ի համար, որը հրեական պետության ամենամեծ նավթավերամշակման գործարանն է։ Գործակալությունը նաև պնդում է, որ վենեսուելական նավթի մեծ մասը վերջին մեկ ամսվա ընթացքում վաճառվել է Հնդկաստանի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների գնորդներին։

 

Leave a Comment