Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով այսօր ՀՀ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով այսօր ՀՀ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Փետրվարի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Արթիկի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Leave a Comment