Ռոնալդուն որոշել է դադարեցնել բոյկոտը

Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է դադարեցնել բոյկոտը։ Սպասվում է, որ պորտուգալացին խաղադաշտ դուրս կգա հանգստյան օրերին կայանալիք Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Ֆատեհի» դեմ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը, «Ալ-Նասրի» ղեկավարությունը, տեղի տալով ֆուտբոլիստի կողմից գործադրվող ճնշմանը, բավարարել է նրա երկու հիմնական պահանջները։

Էր Ռիյադը ներկայացնող ակումբը ամբողջությամբ մարել է աշխատակիցների հանդեպ կուտակված պարտքերը։ Բացի դրանից, վերականգնվել են Ռոնալդուի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների՝ Ժոզե Սեմեդուի և Սիմաու Կոնտինյոյի լիազորությունները։

Ավելի վաղ այս պաշտոնյաները զրկվել էին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում որոշումներ կայացնելու իրավունքից։

«Ալ-Նասրը» ներկայումս զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալ-Հիլալին» զիջելով ընդամենը մեկ միավորով։

Leave a Comment