Բիզնեսը «ընտանեկան» է, փողը՝ հանրային. Հայր ու որդի՝ նույն շղթան

Քրիստինե Ավագյանը գրել է.

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, որը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և նրան փոխկապակցված անձանց։

 

Դատախազության պահանջով խոսքը գնում է հինգ անշարժ գույքի, հինգ տրանսպորտային միջոցի, երեք իրավաբանական անձում մասնակցության, ինչպես նաև 264 միլիոն 516 հազար դրամի և ևս 2 միլիոն 914 հազար դրամի մասին, որոնք չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։

 

Ընդհանուր առմամբ ներկայացված գույքի և միջոցների արժեքը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլարի համարժեք։

Գործի քննությունը դիտարկվում է ընտանիքի երկարամյա պաշտոնավարման և տնտեսական գործունեության համատեքստում։ Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը, զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետի պաշտոնը։ Տասնամյակներ շարունակ նույն պաշտոնում գտնվելը ենթադրել է համայնքային ռեսուրսների, հողերի, շինարարական և տնտեսական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողություն, ինչը մշտապես դիտարկվել է որպես կոռուպցիոն բարձր ռիսկ պարունակող միջավայր։

 

Դատախազությունից տեղեկացվել էր,որ Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել դեռեւս 2024 թվականի մարտի 22-ին՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն։ Խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետական կամ հանրային շահերին։

 

Ընտանիքին վերագրվող բիզնես ակտիվները, այդ թվում Սևանում գործող մի շարք ռեստորաններ և այլ առևտրային օբյեկտներ, տարիներ շարունակ ներկայացվել են որպես օրինական «ընտանեկան բիզնես»։

 

Այս ամենը վկայում է ոչ թե մեկ դրվագի, այլ տարիների ընթացքում ձևավորված համակարգի մասին, որտեղ պաշտոնը, ազդեցությունը և տնտեսական շահերը գործել են նույն շահային շղթայի շրջանակում։ Հոր պաշտոնավարումը և որդու քաղաքական դիրքը չեն կարող դիտարկվել առանձին, որովհետև հենց նույն շղթայի մեջ են ձևավորվել և աշխատել՝ «ընտանեկան բիզնեսը» պետական ռեսուրսների հաշվին։ Իսկ երբ հորը պաշտոնեական անփութության համար քրեական հետապնդում է հարուցվում, իսկ որդին նույն համակարգով շարունակում է բիզնեսը՝ «ընտանեկան» անունով, պարզ է դառնում, որ այստեղ ոչ թե զուգադիպություն է, այլ շարունակություն։

 

Այստեղ հստակ է՝ հայրն ու որդին նույն «փաթեթի» մաս են՝ մի համակարգ, որտեղ թալանը փոխանցվում է սերնդից սերունդ, և որտեղ «ընտանեկան բիզնես» անվանումը իրականում թաքստոց է՝ պետական փողերը անձնական գրպան տեղափոխելու համար։

 

Դատախազության պահանջը միանշանակ է՝ բռնագանձել գույք և գումար, որոնք չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն՝ դատախազությունը պարզապես ասում է այն, ինչ արդեն պարզ է եղել բոլորին. եթե փողը չի հիմնավորվում, ապա այն չի կարող լինել «ընտանեկան բիզնեսի» կամ «ընդդիմադիր աշխատանքի» պարգև։ Իսկ եթե սա պետք է մի ամբողջ դատական ընթացակարգով բացատրել, ապա փաստորեն մենք ապրում ենք համակարգում, որտեղ փողը կարելի է «կուտակել» միայն այն պատճառով, որ դու կամ քո հայրը ժամանակին եղել է պաշտոնյա։

 

ՀԳ.Պարոն Սաղաթելյան,Աժ-ում այսօր շատ հստակ ու հիմնավոր էիք «արդարանում»:

-Տո գողն էլ եք դու’ք,թալանողն էլ եք դու’ք,լավն էր ելույթդ,մի քիչ քոնը չէր,կարող էիք ավելին ասել՝ դուխով ,դե ՝հասկացաք։

 

Դրա համար այսօր եկել էիք ԱԺ,որ ինչ պետք էր փոխանցեիք։Ապրեք։

Նոր ուժեր են եկել «քաղաքական»դաշտ,գուցե՞ ձեր փորձով պետք գաք…)))))

Շարունակելի…

Leave a Comment