10 փետրվարի 2026 – 17:53 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ այս տարվա մարտի 2-ից ֆիզիկական անձ հայտարարատուները կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները։
«Անցած տարի ընդունված օրենքով՝ հայտարարագրերը ներկայացնելու կամ հաստատելու ժամանակահատվածը մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է: Մարտի 2-ն այն ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել, սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում լրացնել և ստանալ սոցիալական կրեդիտները»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Հակոբյանը նշել է նաև, որ այժմ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը: