Հակոբյան․ 2025-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հասցրել ենք 24.5%-ի

Հակոբյան․ 2025-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հասցրել ենք 24.5%-ի

10 փետրվարի 2026 – 17:18 AMT

PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է, որ ՊԵԿ-ի արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է։

«2025 թվականին գրանցել ենք, 2018 թվականից ի վեր եթե նայենք, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի երկրորդ ամենամեծ բարելավումը՝ 1 տոկոսային կետ. հասցրել ենք 24.5 տոկոսի: Կառավարության ծրագրով 2026 թվականի համար 25 տոկոս էր թիրախավորած, որին էլ այս տարի, իմ համոզմամբ, կհասնենք»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Հակոբյանը հավելել է, որ մեկ այլ կարևոր ցուցանիշ է ծախսարդյունավետությունը, որն արտացոլում է՝ որքան ծախս է անհրաժեշտ 100 դրամ հարկային եկամուտներ և տուրքեր հավաքագրելու համար։

«Այստեղ էլ ունենք պատմական բավական ցածր ցուցանիշ, հասել ենք 0.89-ի: Ի՞նչ է դա նշանակում. որ 100 դրամ հարկային եկամուտների հավաքագրման եկամուտների ֆունկցիայի վրա հասարակությունը ծախսում է 0.9 դրամ ընդամենը: Այդպիսի ցուցանիշ 2018 թվականից ի վեր չենք ունեցել, և այս միտումը պետք է անշեղորեն շարունակել»,-ասել է նա:

Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հայտարարությանը, ըստ որի՝ իշխանության գալու դեպքում փոքր և միջին ձեռնարկությունները կազատվեն հարկերից` նշելով, որ զրո տոկոս հարկն իր հետևանքներն ունի, ու դա կոչվում է ստվեր, ստվերի մեծացում։

Leave a Comment